Պաշտոնական Իրաքը Եվրոպային զգուշացրել է ահաբեկչական հնարավոր գործողությունների մասին
Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ-Ջաֆարին հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայությունները պաշտոնական զգուշացում են ուղարկել մի քանի երկրներին, այդ թվում՝ Ֆրանսիային՝ ահաբեկչական հարձակման բարձր հավանականության մասին:
«Իրաքյան հետախուզական ծառայություններից ստացված ինֆորմացիան մատնանշում էր, որ շուտով ահաբեկչական հարձակման կենթարկվի ԵՎրոպան, մասնավորապես Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Իրանը», — ասված է Իրաքի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, գրում է RT-ն: