211652_close_icon
views-count3392 դիտում article-date 11:24 02-11-2018

Ինչ է անելու ՀՀԿ-ից պոկված քառյակը. հնարավոր է ցուցատախտակները ոտք առնեն, փախչեն․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմին չմիացած, բայց ՀՀԿ-ից պոկված քառյակը՝ Սամվել Ֆարմանյան, Արման Սաղաթելյան, Միհրան Հակոբյան և Կարեն Բեքարյան, այս ընթացքում նախընտրում է լրատվամիջոցների հետ չշփվել, չասել իրենց ապագա պլանների մասին։ Ըստ որոշ տեղեկությունների, նրանք մտադիր են ոչ թե որևէ ուժի հետ կրկին մտնելու խորհրդարան, այլ ստեղծելու մի միավորում, որն ավելի շատ քաղաքական վերլուծական աշխատանքներով է զբաղվելու։ Իսկ մինչ այդ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանն ու Արման Սաղաթելյանը մեկ ամսից ավելի է՝ իրենց աշխատասենյակներին փակցրած անուն-ազգանվան ցուցատախտակը պոկել են։ Երբ հարցրինք՝ ինչո՞ւ են հանել, աշխատակիցներն ասացին՝ պոկվել է, պիտի կպցնեն։ Սակայն դժվար է պատկերացնել, թե ինչպես է ցուցատախտակն ինքն իրեն պոկվել ընկել։ Թեև, ի՞նչ իմանաս, Հայաստանում իրավիճակ է փոխվել, հնարավոր է ցուցատախտակներն էլ ոտք առնեն ու փախչեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր