211652_close_icon
views-count1613 դիտում article-date 20:12 04-11-2018

Մահացել է Մեծ Բրիտանիայի կառավարության նախկին քարտուղարը

Մեծ Բրիտանիայի կառավարության նախկին քարտուղար սըր Ջերեմի Հեյվուդը մահացել է 56 տարեկանում քաղցկեղից, փոխանցում է Sky News-ը՝ վկայակոչելով Դաունինգ սթրիթին: Սըր Ջերեմին, որ երեք երեխաների հայր էր եւ կառավարության քարտուղարն էր 2012 թվականից, բժիշկների խորհրդով միայն վերջերս էր հրաժարական ներկայացրել: Նշվում է, որ նա անցյալում ծառայել է Թոնի Բլերի եւ Գորդոն Բրաունի կառավարություններում, ինչպես նաեւ Դեւիդ Քեմերոնին առընթեր մշտական քարտուղար է եղել:

Նմանատիպ նյութեր