211652_close_icon
views-count2164 դիտում article-date 23:43 04-11-2018

Եվրոպական ընկերությունները չեն կարողանա միաժամանակ աշխատել ԱՄՆ-ի և Իրանի հետ. Պոմպեո

Երկուշաբթի Թեհրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների սահմանումից հետո ԵՄ ընկերությունները չեն կարողանա միաժամանակ աշխատել թե ամերիկյան, թե իրանական շուկաներում: այս մասին նախազգուշացրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Մենք եվրոպական ընկերություններին թույլ չենք տա աշխատել ԱՄՆ-ի և Իրանի հետ միաժամանակ»,-ասել է նա [url=https://www.cbsnews.com/news/mike-pompeo-on-face-the-nation-defends-trump-plan-to-send-to-troops-to-southern-border-to-meet-migrant-caravan/]CBS[/url] հեռուստաընկերության եթերում: Պետքարտուղարն ընդգծել է, սակայն, որ ԱՄՆ-ն չի պատժի այն երկրներին, որոնց ընկերություններն Իրանի հետ առևտրային հարաբերություններ ունեն: ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ վերջին ամիսներին հարյուրավոր ընկերություններ են լքել Իրանը՝ զգուշանալով ամերիկյան պատժամիջոցներից: «Ողջ աշխարհն է հասկանում, որ պատժամիջոցներն իրատեսական ու լուրջ են»,-հավելել է Պոմպեոն: Նա երկուշաբթի օրվանից ուժի մեջ մտնող պատժամիջոցներն անվանել է «ամենահզորը, որոնք երբևէ եղել են Իրանի դեմ»: Պետքարտուղարը նաև հայտարարել է, թե վստահ է, որ Իրանն ի պատասխան այս պատժամիջոցների չի վերսկսի միջուկային ծրագրի աշխատանքը:

Նմանատիպ նյութեր