211652_close_icon
views-count2150 դիտում article-date 16:30 05-11-2018

Ֆրանս-հայկական զարգացման և Ստեփան Գիշյան հիմնադրամների ջանքերով Հրազդանի թիվ 11 դպրոցում բացվեց Շառլ Ազնավուրի անվան դասարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հրազդանի թիվ 11 դպրոցում պաշտոնապես բացվեց ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման համար նախատեսված Շառլ Ազնավուրի անվան դասարանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ծրագիրն իրականացվել է Ֆրանս-հայկական զարգացման և Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամների համագործակցության արդյունքում։ Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամը այս տարի Ստեփան Գիշյան հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի հաղթող ճանաչված հինգ կազմակերպություններից մեկն է։ «Աշակերտները այս դասարանում շաբաթվա բոլոր օրերին 2 ժամով ֆրանսերեն կսովորեն, իսկ նրանք ովքեր կցանկանան ավելի խորացնել իրեն գիտելիքները կկարողանան անվճար հիմունքներով հավելյալ պարապմունքների մասնակցել։ Փորձել ենք ֆրանսերեն լեզվի ուսուցումը համար լավագույն պայմանները ստեղծել դասարանը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, Ֆրանսիայից նրանց համար գրականություն է բերվել։ Համոզված եմ, որ այստեղ երեխաները էլ ավելի մեծ հաճույքով են սովորելու»,-նշեց Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։ «Ֆրանս-հայկական հիմնադրամը ֆրանկոֆոն տարբեր ծրագրեր է իրականացնում։ Շատ ուրախ եմ այսպիսի դասասենյակ բացելու կապակցությամբ, այն կնպաստի երեխաների ֆրանսերենի լավացմանը»,- նշեց Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի նախագահ Արեն Թոխատյանը: «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը 2015 թվականին ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: [img]http://st0.shamshyan.com/editor/089596300154141904979980.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր