211652_close_icon
views-count3280 դիտում article-date 21:54 14-03-2014

Նորք-Մարաշ համայնքի թիվ 157 հիմնական դպրոցում բացվել է առաջին համակարգչային դասարանը

Մարտի 14-ին Նորք-Մարաշ համայնքի թիվ 157 հիմնական դպրոցում Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և դպրոցի տնօրեն Նարինե Միրզոյանը հանդիսավոր բացեցին «Յուքոմ» ընկերության կողմից վերանորոգված և կահավորված համակարգչային դասարանը: Սա Յուքոմ ընկերության կողմից վերանորոգված և վերազինված թվով ութերորդ համակարգչային դասարանն է Երևան քաղաքում: Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի միջև կնքված «Համաձայնության հուշագրի» համաձայն՝ Ucom ընկերությունը պատրաստակամություն է հայտնել վերանորոգել Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում գործող 15 երևանյան դպրոցների համակարգչային սենյակները: Հենց այս հուշագրի շրջանակներում էլ իրականացվել է վերանորոգումը: Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը իր խոսքում նշեց, որ համակարգչային դասարանի վերանորոգումն ու կահավորումը իրականացվել է գլխավորապես այն նպատակով, որ աշակերտներին հնարավորություն տրվի ստացած գիտելիքների միջոցով նպաստել Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին: «Հուսով եմ, որ դպրոցի ուսուցիչները ճիշտ կուղղորդեն երեխաներին՝ համակարգչային դասարանն ինքնազարգացման և հայրենիքի առաջխաղացման նպատակով օգտագործելու համար», - նշեց Հայկ Եսայանը:

Նմանատիպ նյութեր