211652_close_icon
views-count3187 դիտում article-date 10:10 07-11-2018

Ինձ պատիվ չի բերում հիմա մեկ այլ կուսակցությունով մասնակցել ընտրություններին. Արթուր Գեւորգյան. news.am

ՀՀԿ–ից դուրս եկած պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանը որեւէ կուսակցության ցուցակով չի առաջադրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին[url=https://news.am/arm/news/479718.html?fbclid=IwAR3iE1ZRcsXhb4s2PJgIxWhk2PkspSb7nptAHa99TSTfjX9lddfIAAIkfIA] NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արթուր Գեւորգյանը՝ չցանկանալով նշել, թե, մասնավորապես, որ կուսակցությունից է առաջարկ ստացել ընդգրկվել իրենց ցուցակով։ «Ես չեմ առաջադրվելու իմ անձով, ես ընտրություններին չեմ մասնակցելու։ Չեմ կարծում, որ ինձ պատիվ է բերում հիմա մեկ այլ կուսակցությունով մասնակցել ընտրություններին, եթե ես դուրս եմ եկել Հանրապետականից, չի նշանակում, որ դա պայման է, որ ես պետք է անպայման մեկ այլ կուսակցության ցուցակով, կամ այլ կուսակցությունով առաջադրվեմ»,–ասաց պատգամավոր։ Արթուր Գեւորգյանը նշեց, որ շարունակելու է իր քաղաքական կարիերան, սակայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես կդասավորվի ապագան։ «Հնարավոր չէ քաղաքականությունից այդպես միանգամից դուրս գալ, եթե դու ակտիվ ես քաղաքականության մեջ»,–ասաց նա։ Անդրադառնալով Հանրապետական կուսակցության շանսերին՝ Արթուր Գեւորգյանն ասաց, որ Հանրապետականը կլինի ապագա խորհրդարանում. «Եթե իրենք մասնակցեն ընտրություններին, համոզված եմ, իրենք ամեն դեպքում կլինեն խորհրդարանում»։ Պատգամավորի կարծիքով՝ նոր իշխանությունները ունակ կլինեն բացառել կաշառքի դեպքերը նույնիսկ հին ըտրական օրենսգրքի պայմաններում անցկացվող ընտրություններին։ «Նոր կառավարությունը կարծում եմ՝ ունակ կլինի բացառել կաշառքն ընտրական գործընթացներում եւ ցանկացած փոփոխություն էլ, որ դու անես, եթե չգործի օրենքը միշտ էլ հնարավոր կլինի շրջանցել»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/479718.html?fbclid=IwAR3iE1ZRcsXhb4s2PJgIxWhk2PkspSb7nptAHa99TSTfjX9lddfIAAIkfIA]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր