Մբապեն ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելու համար արքայական պայմաններ է պահանջել
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կարող էր «Ռեալի» խաղացող դառնալ: Մադրիդյան ակումբը 2017թ. ամռանը Մբապեի համար «Մոնակոյին» առաջարկել էր 214 մլն եվրո, սակայն ֆուտբոլիստն ընտրեց ՊՍԺ-ն՝ 180 մլն եվրոյի դիմաց:
Նշվում է, որ պայմանագիր կնքելու համար Մբապեն ՊՍԺ-ից պահանջել է 55 մլն եվրո՝ 5 տարվա համար, մասնավոր ինքնաթիռով թռիչքներ, ինչպես նաև ամենաբարձր վարձատրվող խաղացողի կարգավիճակ, եթե նվաճի «Ոսկե գնդակը»:
Բացի այդ, Մբապեն ՊՍԺ-ից փոխհատուցում է պահանջել, եթե ակումբը Չեմպիոնների լիգայից հեռացվի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման համար:
Աշխատավարձի վերաբերյալ պահանջները կատարվել են, մնացած պայմանները՝ մասնակիորեն: