3193 դիտում
16:25 07-11-2018
Նոյեմբերի 9-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ
Սույն թվականի նոյեմբերի 9-ին՝ 9:30, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ, Ալեք մանուկյան 1) տեղի է ունենալու ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ:
Միջոցառմանը ներկա են գտնվելու և ելույթով հանդես են գալու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ողջույնի ուղերձ են հղելու ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ինչպես նաև տեղական և արտասահմանյան գործընկեր կառույցների ղեկավարները:
Արևելագիտության ֆալկուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հանդես է գալու ֆակուլտետի պատմությանը և արդի խնդիրներին նվիրված հոբելյանական զեկուցմամբ, որի շրջանակներում ներկայացնելու է ֆակուլտետի անցած ուղին, ներկա ձեռքբերումները, հայտնի շրջանավարտներին և գործունեության հիմնական ոլորտները:
Հանդիսավոր նիստի ավարտից հետո մեկնարկելու է Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրեսը (ACOS’18), որը տևելու է 2 օր՝ նոյեմբերի 9-10:
Կոնգրեսը նվիրված է ֆակուլտետի 50-ամյակին և Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին:
Լինելու են շուրջ յոթ տասնյակ գիտական զեկուցումներ՝ նվիրված Մերձավոր Արևելքի պատմությանը, արևելյան լեզուներին, գրականությանը, մշակույթին, իսլամին:
Կոնգրեսին մասնակցում են շուրջ երեք տասնյակ գիտնականներ արտասահմանից (ԱՄՆ, ՌԴ, Եվրոպա, Մերձավոր Արևելք):
Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրեսի պաշտոնական կայքի հղումը՝ [url=https://acos2018.wordpress.com/]այստեղ[/url]։
Նմանատիպ նյութեր
3496 դիտում
19:02 17-10-2018
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի կունենա ՀԳՉԱ-ԵՊՀ չինագիտության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»