211652_close_icon
views-count30516 դիտում article-date 17:42 08-11-2018

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասում, բախվել են Mercedes ML-ն ու 06-ը. բժիշկները պայքարում են վիրավոր պապիկի և նրա 2,5 տարեկան թոռան կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ թիվ 8 զինվորական թաղամասի անցակետի դիմաց, բախվել են Վարդան Արզումանյանի վարած Mercedes ML մակնիշի 69 ԼՍ 690 համարանիշի և Ռազմիկ Հովհաննիսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 77 FO 177 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդն ու նրա ուղևոր, 2,5 տարեկան աղջնակը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրի տեղազննություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչները՝ հետաքննիչ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մասին տեղեկացվել է Շիրակի մարզի դատախազը, ում հանձնարարականով հնարավոր է՝ դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ամբողջական տվյալները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները պապ ու թոռ են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր