Թրամփը երկարաձգել է Իրանի դեմ 1979 թվականի պատժամիջոցները
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների մասին՝ մոտ 40 տարվա վաղեմության հրամանագրի գործողությունը: Այդ մասին ասված է Կոնգրեսին հղված նամակում, որը հրապարակվել Է նոյեմբերի 8-ին:
«Իրանի հետ մեր հարաբերություններն առայժմ չեն կարգավորվել»,-նշված է Թրամփի նամակում:
Մասնավորապես, երկարաձգվել է նախագահ Ջիմի Քարտերի թիվ 12170 կատարողական հրամանագրի գործողությունը, որն ստորագրվել է 1979 թվականին իրանցի ուսանողների կողմից Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը գրավելուց հետո: Հրամանագիրն ԱՄՆ-ի իշխանություններին լայն լիազորություններ է ընձեռում։
Դրա կարևորագույն կետերից մեկն այն է, որ այն արգելափակում է Իրանի ցանկացած պետական սեփականություն, որը գտնվում է ԱՄՆ-ի իրավասության ներքո։