2596 դիտում
22:19 09-11-2018
Մեկնարկեց ԴասA նախագիծը. Դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ինտերակտիվ դասական ժամ անցկացրեց թիվ 170 դպրոցի աշակերտների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 9-ին Երևանի թիվ 170 ավագ դպրոցից մեկնարկեց ԴասA նախագիծը։ Աշակերտների հետ ինտերակտիվ դասական ժամ անցկացրեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Նա ներկայացրեց ԴասA նախագիծը, դրա նպատակները։ Ի դեպ, մաեստրո Սմբատյանին դիմավորեցին ջութակի հնչյունների ներքո, որոնք կատարում էին հենց դպրոցի աշակերտները։
Ըստ Սերգեյ Սմբատյանի՝ պատահական չէ, որ նախագիծը մեկնարկում է Արամ Խաչատրյանի երաժշտության հետ աշակերտների ծանոթացմամբ։ «Խաչատրյանը մեր հերոսներից է, ով փոխել է աշխարհը, ով իր ստեղծագործությամբ մեզ թույլ է տալիս աշխարհի հետ համընթաց քայլել»,- ասաց դիրիժորը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց Արամ Խաչատրյանի կենսագրությունը, ստեղծագործական ժառանգությունը։ Նվագախմբի երաժիշտները կատարեցին նաև հատվածներ Խաչատրյանի ստեղծագործություններից։ Անցկացվեց վիկտորինա, որի ընթացքում աշակերտները գուշակում էին, թե որ ֆիլմից է հնչող կինոերաժշտությունը։ Համապատասխան տեսանյութերի միջոցով ներկաները ծանոթացան, թե ինչպես պետք է իրենց պահել դասական համերգի ժամանակ, երբ ծափահարել համերգի ընթացքում, ինչպես նաև՝ բազմաթիվ այլ նրբությունների հետ։ Ներկայացվեց նաև ԴասA բջջային հավելվածը։
Սերգեյ Սմբատյանը հույս հայտնեց, որ երեխաները դասական երաժշտության համերգին կայցելեն մեծ ոգևորությամբ։ Նա նաև կոչ արեց ներկաներին իրենց տպավորությունները, հույզերը համերգից հետո պատմել սոցիալական ցանցերում՝ դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրությամբ վարակելով իրենց ընկերներին։
Ի դեպ, հանդիպմանը մասնակցող աշակերտները վաղը՝ նոյեմբերի 10-ին, ներկա կլինեն «Խաչատրյան. նոն-ստոպ» համերգային ծրագրին՝ ունկնդրելով հայ մեծ կոմպոզիտորի կինոերաժշտությունը։
Երևանի թիվ 170 դպրոցի տնօրեն Անուշ Հայրյանը կարևորեց պատանիների շրջանում ճաշակ ձևավորող, մշակութային գիտելիքներ փոխանցող այս նախաձեռնությունը։ Նա հատկապես ընդգծեց, որ թիվ 170 դպրոցի համար մեծ պատիվ է, որ նախագիծը մեկնարկում է իրենց կրթօջախից։
Թիվ 170 դպրոցի 10-րդ դասարանի սան Անի Հարությունյանը որոշել է ապագայում լրագրող դառնալ և նշում է, որ ցանկացած մասնագիտություն ունեցող մարդու համար կարևոր են դասական արվեստի մասին գիտելիքները։ Վերջին անգամ դասական համերգի հաճախել է մոտ երեք ամիս առաջ։ «Դասական երաժշտություն հաճախ եմ ունկնդրում։ Այս երաժշտություն լսելով՝ ես հանգստություն եմ զգում։ Ծանոթ եմ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններին՝ կոնցերտներին, բալետներին։ Նրա մեղեդին մի այլ աշխարհ է։ Նման հանդիպումներն անհրաժեշտ են, քանի որ մասնագիտական ու հանրամատչելի ներկայացմամբ հարստացնում են մեր գիտելիքները բարձր արվեստի մասին»,- ասում է Անին։
Նշենք, որ նախագծի կազմակերպիչներն առաջիկայում կլինեն Երևանի բոլոր ավագ դպրոցներում՝ ծրագրում ընդգրկելով ավելի քան 13 հազար դպրոցականների։ ԴասA-ի շրջանակներում կանցկացվի 19 համերգ՝ հատուկ մշակված ծրագրերով։
Հիշեցնենք, որ ԴասA նախագիծն իրականացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության և գիտության և մշակույթի նախարարությունների աջակցությամբ։
[b]Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1894 դիտում
20:10 20-09-2019
Ջութակահար Անդրեյ Բարանովը ԴասA ծրագրի շրջանակներում հանդիպել է ավագ դպրոցի աշակերտների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2398 դիտում
16:12 29-07-2023
Ձերբակալվել են Արմեն Սմբատյանն ու նրա որդին՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին