Արթուր Ղազինյան. ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի ՀՀ ներկայացուցիչը
Քաղաքագետ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ե՞րբ պետք է մենք հասկանանք, որ ՀՀ ազգային անվտանգության նշանակություն ունեցող խնդիրները չի կարելի դարձնել ներքին քաղաքականության մեջ իշխանությանը քննադատելու առարկա:
Այնպիսի տպավորություն է, կարծես իրենց «ընդդիմադիր» հռչակած քաղաքական ուժերը սպասում էին, երբ պետք է իշխանությունը սխալվի, որ բոլորով միասին հարձակվեին Վարչապետի վրա։
Իրական պետական մտածողություն ունեցող քաղաքական գործիչներն այսպիսի բարդ իրավիճակում պետք է մի կողմ դնեն ներքին քաղաքական տարաձայնությունները, համախմբվեն գործող իշխանության շուրջ և օգնեն հարթեն իրավիճակն ու լուծեն առաջացած խնդիրը։
Դրանից հետո կարելի է օրը 10 անգամ քննադատել և մեղադրել իշխանություններին թույլ տված սխալների համար։
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի ՀՀ ներկայացուցիչը», նշել է Ա. Ղազինյանը: