ՀՀԿ-ն և ՔՊ-ն միանշանակ կոալիցիա չեն կազմելու. Հրաչյա Հակոբյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով կուսակցությունների՝ կոալիցիա կազմելու մասին շրջանառվող լուրերին, բացառեց, որ ՀՀԿ-ն և ՔՊ-ն կարող են կոալիցիա կազմել:
Նշեց, որ նախ ՀՀԿ-ն պետք է հայտնվի խորհրդարանում, հետո նոր կոալիցիա կազմի:
«Հանրապետական կուսակցությունը միանշանակ կոալիցիա չի կազմի ՔՊ-ի հետ: Կարծում եմ, որ կուսակցությունը խորհրդարան չի անցնի անգամ: Եթե ՀՀԿ անվանումը փոխեին, միգուցե կան որոշ պատգամավորներ, ովքեր արժեր, որ հայտնվեին խորհրդարանում, սակայն ՀՀԿ անվան տակ, բացառում եմ»,-ասաց Հակոբյանը:
Նրա կարծիքով՝ Հանրապետական կուսակցության հերթական մանիպուլյացիաներից է Նիկոլ Փաշինյանի անունը շահարկելով ժողովրդից քվե ստանալը: