211652_close_icon
views-count3168 դիտում article-date 12:35 13-11-2018

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի երեք անդամ հրաժարվել է մանդատից

Երևանի քաղաքապետարանում նոյեմբերի 13-ին մեկնարկած ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներից երեքը հրաժարվել են մանդատներից: Հ. Մարությանը նշեց, որ Երևան քաղաքի ավագանու անդամներ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը և Գևորգ Բաբայանը ներկայացրել են դիմումներ ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին: «Վաղաժամկետ լիազորությունները դադարեցրած ավագանու անդամների մանդատները փոխանցվել են «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուներին` Լուսինե Գևորգյանին, Արմեն Սարգսյանին և Լիլիթ Կիրակոսյանին»,-ասաց քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր