211652_close_icon

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արամ Մանուկյանը հրաժարվել է մանդատից

views-count4145 դիտում article-date 14:17 27-11-2018
Երևանի քաղաքապետարանում այսօր՝ նոյեմբերի 27-ին մեկնարկած ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արամ Մանուկյանը ավագանու մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել: «Վաղաժամկետ լիազորությունները դադարեցրած ավագանու անդամի մանդատը փոխանցվել է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ Նուարդ Վարդանյանին»,-նշեց Մարությանը: Արտահերթ նիստին մասնակցում է ավագանու 42 անդամ:

Նմանատիպ նյութեր