211652_close_icon
views-count4715 դիտում article-date 21:36 13-11-2018

«Պետք է hիմնովին վերանայել կայանատեղիների հարցում մոտեցումները». Հայկ Մարության

Երևանի ավագանին հերթական նիստում այսօր հավանություն է տվել «Եվրոպա հյուրանոց» ՓԲԸ-ին (Հանրապետության փողոց) ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպելու իրավունք տալու հարցին: Մասնավոր դեպքի առիթով Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան», «Իմ քայլը» և «Լույս» խմբակցությունների անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ: Քաղաքապետ Հայկ Մարությանն այս կապակցությամբ ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել հստակ մոտեցում, որը ոչ միայն կկանոնակարգի դաշտը, այլև ընդունելի կլինի մայրաքաղաքի բնակիչների համար: «Մայրաքաղաքում պետք է հիմնովին վերանայել ավտոկայանատեղիների հարցում մոտեցումները և գալ մեկ հայտարարի, որը ձեռնտու կլինի Երևանի մեր բնակիչներին»,- նշել է քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր