211652_close_icon
views-count1507 դիտում article-date 15:44 09-06-2021

Պահանջում ենք վերանայել նախկինների համար նոր ուժերի նկատմամբ բարենպաստ վիճակ ապահովող անարդար մոտեցումները. ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդն ամբողջությամբ համակարծիք է Հանրային Հեռուստատեսության և Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի (NDI) նախաձեռնած՝ նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճի մասնակիցների ընտրության սկզբունքների վերաբերյալ ինը քաղաքական ուժերի գնահատականներին և մտահոգություններին։

Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը:

«Կազմակերպիչներից պահանջում ենք վերանայել երկիրն աղետի հասցրած նախկին ուժերի համար նոր ուժերի նկատմամբ ակնհայտորեն բարենպաստ վիճակ ապահովող իրենց անարդար մոտեցումները և բանավեճը կազմակերպել ըստ անաչառության և մրցակցային հավասար պայմանների ապահովման սկզբունքների»,-ասված է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր