2125 դիտում
16:53 15-11-2018
Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրո կստեղծվի
Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» միջազգային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Հիմնավորման համաձայն, 2017 թվականի սեպտեմբերին ՌԴ տրանսպորտի նախարարությունը հանդես է եկել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրո ստեղծելու առաջարկությամբ, որն ընդունվել է ԱՊՀ անդամ մի շարք պետությունների, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության կողմից: Ընթացիկ փուլում են նոր միջազգային կառույցի ստեղծման ուղղությամբ կատարվող ծավալուն աշխատանքները:
Նախագծում նշվում է, որ, ի տարբերություն ՄԱԿ-ի, ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի հետ ՀՀ համագործակցությունը դրվելու է ավելի ամուր հիմքերի վրա, քանի որ գործելու է համապատասխան համաձայնագիր, և բյուրոյում ՀՀ-ն ներկայացված է լինելու իր ներկայացուցչով: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բացակայում են ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի լիարժեք քննություն անցկացնելու համար անհրաժեշտ ռեսուրսները, մինչդեռ Չիկագոյի կոնվենցիայի շրջանակում ՀՀ-ն ունի որոշակի պարտավորություններ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություններ անցկացնելու մասով:
Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում, որ «Ավիացիայի մասին» օրենքով սահմանված ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություններ անցկացնող լիազոր մարմնի հետ մեկտեղ, որի գործառույթները ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննությունների անցկացումից բացի ընդգրկում են նաև թռիչքային անվտանգության հարցերում առկա միտումների վերլուծություն և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրում, Հայաստանի Հանրապետությունը քննությունների անցկացման մասով անդամակցի տվյալ գործառույթներով զբաղվող միջազգային հեղինակություն ունեցող տարածաշրջանային մարմնին՝ բյուրոյին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջնահերթությունը տրված է թռիչքների անվտանգությանը: Այդ նպատակով ՀՀ-ում իրականացվում է ավիացիոն գործառույթների անվտանգության բարձր մակարդակի ապահովմանն ուղղված ռազմավարությունների ու քաղաքականութան մշակումը, ներդնումը և շարունակական բարելավումը: Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության անցկացումը թույլ է տալիս բացահայտել իրադարձության պատճառները և ձեռնարկել միջոցներ դրանք ապագայում կանխելու նպատակով՝ միաժամանակ բարձրացնելով թռիչքային անվտանգության մակարդակը:
Նմանատիպ նյութեր
4336 դիտում
15:39 27-12-2018
Հայաստանը կողմ է ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծմանը
2035 դիտում
20:11 12-10-2024
Սահմանապահ ծառայությունն իրականացվում է առանց խնդիրների և լուրջ միջադեպերի. պատասխանատուները՝ վարչապետին
Այս բաժնից
1492 դիտում
10:59 18-10-2024
Ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով
499 դիտում
10:16 18-10-2024
Արամ Ջիվանյանը նշանակվել է ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
532 դիտում
09:59 18-10-2024
Ադրբեջանի՝ ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը 2 նպատակ ունի. Աբրահամյան