1049 դիտում
15:17 15-11-2018
Հայկ Մարությանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը կարևորել է դեսպանի դերը հայ-ճապոնական համագործակցության զարգացման գործում։
Հայկ Մարությանը նշել է, որ թեև Երևանը դեռ չունի գործընկերային ուղղակի կապեր Տոկիոյի կամ Ճապոնիայի այլ խոշոր քաղաքների հետ, սակայն գոյություն ունի փոխշահավետ համագործակցության լայն դաշտ՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին վերաբերող կոնկրետ ծրագրերի շրջանակներում:
«Տեղյակ եմ, որ նախկինում տեխնիկական աջակցության տարբեր ծրագրեր են իրականացվել, որի համար, օգտվելով առիթից, հայտնում եմ իմ երախտագիտությունը: Միաժամանակ, Ձեր աջակցությունն եմ հայցում նաև Ճապոնիայի կառավարության, ինչպես նաև մասնավոր սեկտորի և այլ ձևաչափերով ծրագրերում տեխնիկական աջակցության և ներդրումների ներգրավման նպատակով Երևան քաղաքն ընդգրկելու հարցում», - նշել է քաղաքապետը:
Նա մասնավորապես առանձնացրել է տրանսպորտի և աղբահանության բնագավառում հաջողված փորձ ունեցող ճապոնական քաղաքների հետ փորձի փոխանակման կարևորությունը:
Դեսպան Ջուն Յամադան շնորհավորել է Հայկ Մարությանին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, և իր հերթին հույս հայտնել, որ երկու երկրների խոշոր քաղաքները կխորացնեն համագործակցությունը: Նշելով, որ վերջին շրջանում աշխուժացել է ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան՝ դեսպանը հույս է հայտնել, որ հայաստանցիները ևս կսկսեն ավելի հաճախ գործարար և զբոսաշրջային այցեր կատարել Ճապոնիա, հատկապես, որ վերջերս երկու երկրների միջև մուտքի արտոնագիր ստանալու գործընթացն ազատականացվել է:
Նմանատիպ նյութեր
2410 դիտում
19:37 08-11-2018
Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
1301 դիտում
17:28 09-11-2018
Հայկ Մարությանն ընդունել է Արգենտինայի դեսպանին
1283 դիտում
11:39 29-11-2018
Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Լիբանանի դեսպանին
Այս բաժնից
784 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
727 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
844 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին