6438 դիտում
10:51 17-11-2018
20 օրենք էլ ընդունեն՝ կաթողիկոսի հեղինակությունը չի բարձրանա. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Պե՞տք է արդյոք Ամենայն հայոց կաթողիկոսին թիկնազոր, թե՞ պետք չէ՝ մասնավոր հարց է: Ինձ թվում է՝ եթե Գարեգին Բ-ն դիմի համապատասխան մարմիններին, վերջիններս պետք է հարգեն նրա խնդրանքը և ապահովեն նման բարձր հոգևոր պաշտոն զբաղեցնող անձնավորության անվտանգությունը: Արդյոք Մայր աթոռը դիմե՞լ է նման խնդրանքով:
Փաստարկները, թե ինչու է դա պետք ամրագրել օրենքի մակարդակով, կարծում եմ՝ այնքան էլ հիմնավոր չեն: Երբ ասվում է, որ կաթողիկոսին պետք է պաշտպանել աղանդավորների և սեռական փոքրամասնությունների հարձակումներից, պարզ չէ՝ խոսքը ֆիզիկակա՞ն, թե՞ բարոյական, գաղափարական հարձակումների մասին է: Եթե ֆիզիկական ոտնձգություններ են եղել, ապա անկախ հարձակվողների կրոնական և սեռական կողմնորոշումից՝ նրանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Եթե խոսքը գաղափարական վեճի մասին է, ապա այստեղ ցանկացած քաղաքացի իրավունք ունի իր տեսակետը հայտնելու:
Ասվում էր նաև, որ այդպիսով ընդգծվում է կաթողիկոսի հասարակական հեղինակությունը: Բայց եկեք անկեղծ լինենք՝ վեհափառն այսօր հեղինակություն չունի: Դրանում չկա ո՛չ ընդդիմադիր, ո՛չ իշխանական պատգամավորների մեղքը, և նրանք, եթե նույնիսկ 20 օրենք ընդունեն, դրանով այդ հեղինակությունը չի բարձրանա: Չգիտեմ՝ Գարեգին Բ-ն ինչ պետք է անի, որ իր հեղինակությունը բարձրանա, բայց դա ամբողջությամբ իր խնդիրն է:
Ինչ մնում է Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությանը, ապա այն բարձր է՝ անկախ կաթողիկոսի և մնացած կղերական պաշտոնյաների դրական կամ բացասական հատկություններից: Եվ բոլորիս պարտքն է այն է՛լ ավելի բարձրացնել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2295 դիտում
10:50 22-11-2019
Հանրապետականները պետք է ընդունեն սխալը․ «Առավոտ»
4435 դիտում
14:40 12-07-2018
Դեյան Լովրեն. Մարդիկ պետք է ընդունեն, որ ես աշխարհի լավագույն պաշտպաններից եմ
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»