211652_close_icon
views-count16021 դիտում article-date 12:17 17-11-2018

ՊՆ բեռնատարի վթարով պայմանավորված աշխատանքից ազատվել են մի շարք պատասխանատու հրամանատարներ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՊՆ բեռնատարի [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/07/1109530/]վթարի [/url]և դրա արդյունքում զինծառայողների մահվան դեպքով պայմանավորված աշխատանքից ազատվել և խիստ նկատողություն են ստացել մի շարք պատասխանատու հրամանատարներ: Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Նախարարի հրամանով զինվորական Ծառայությունից ազատվել են 1-ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի 4րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Կապիտան Շ. Ա.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ.-ն: Պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին նախազգուշացում են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լետենանտ Ս.Թ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ Մայոր Գ.Չ.-ն: Խիստ նկատողություն են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետռհրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապե Պ. Ա.-ն: Նկատողություն են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ.»,- գրել է ՊՆ մամուլի քարտուղարը: Հովհաննիսյանը հիշեցրել է, որ այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական հնարավոր պատասխանատվությունից։

Նմանատիպ նյութեր