211652_close_icon
views-count12375 դիտում article-date 23:56 17-11-2018

Բրիտանիայում «Մաշան և արջը» մուլտաշարը որակել են ռուսական քարոզչություն. «Պուտինի պես է իրեն պահում». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեծ Բրիտանիայում «Մաշան և արջը» մուլտաշարը համարել են «կրեմլյան քարոզչամեքենայի» գործիչ: Այդ մասին The Times պարբերականին ասել է Բուկինգեմյան համալսարանի պրոֆեսոր Էնթոնի Գլիսը: Նրա կարծիքով, մուլտիկների հերոսուհի Մաշան «իրեն շատ բան է թույլ տալիս», ունի տհաճ «համառ և վճռական բնավորություն» և ընդհանրապես իրեն «Պուտինի պես է պահում»: Նշենք, որ «Մաշան և արջը» մուլտաշարը ներկայումս աշխարհում ամենահանրաճանաչներից մեկն է: Այսօրվա դրությամբ այն թարգմանվել է 30 լեզուներով, իսկ Յութուբ-ում նրա սերիաներից մեկը ռեկորդ է սահմանել՝ հավաքելով ավելի քան 3 միլիարդ դիտում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր