2152 դիտում
16:33 18-11-2018
Պատվավոր «Օսկարի» շնորհման արարողությունը կկրճատվի Կալիֆոռնիայի հրդեհների պատճառով
Ամերիկյան կինոյի գեղարվեստական ակադեմիան կփոխի կինոյի Governors Awards մրցանակի ձեւաչափը, գրում է Artsakhpress.am-ը:
Կարմիր գորգի վրայով երթը կրճատվելու է, սահմանափակվում է նաև արարողակարգի մեկնարկից առաջ տրվող ավանդական հարցազրույցները: Կազմակերպիչների խոսքերով՝ դա արվում է՝ ելնելով Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհվածների հանդեպ հարգանքից: Միեւնույն ժամանակ, արարողությունը եւ դրանից հետո տրվող ճաշկերույթը տեղի կունենա ըստ նախնական պլանավորման, 1in.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Medusa-ն:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ի երեկոյան: «Օսկարի» արձանիկները կինոյի զարգացման գործում ունեցած ներդրման համար կստանան հրապարակախոս Մարվին Լևին, կոմպոզիտոր Լալո Շիֆրինը, դերասանուհի Սիսելի Թայսոնը:
Հրդեհները Կալիֆոռնիայում շարունակվում են նոյեմբերի սկզբից: Վերջին տվյալների համաձայն, աղետի զոհերի թիվը հասել է 79-ի, անհայտ կորել՝ 1278 մարդ:
Հիշեցնենք, որ այս տարին գիտնականները համարել են մարդկության պատմության մեջ ամենավատ տարին։
Նմանատիպ նյութեր
7798 դիտում
09:30 25-06-2018
Կալիֆոռնիայի բնակչությունը կրկին տարհանվում է հրդեհների պատճառով
4857 դիտում
16:29 07-12-2018
Քևին Հարթը հրաժարվել է վարել «Օսկարի» արարողությունը
Այս բաժնից
697 դիտում
18:00 19-10-2024
ԲՏԱ փոխանախարարը Նյու Դելիում մասնակցել է «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին
1018 դիտում
17:55 19-10-2024
Աֆրիկայում մի ամբողջ երկիր մնացել է առանց հոսանքի
688 դիտում
17:40 19-10-2024
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին