211652_close_icon
views-count2608 դիտում article-date 10:08 20-11-2018

Խմ­բի կազմը չեմ հրապարակում ավելորդ աղմուկ և իրարանցում չստեղծելու համար․ Փաշինյան․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հայաստանում ստեղծվում է մի յուրահատուկ «կադ­րային բանկ»: Այս մասին շաբաթ օրը իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակա­տար Նիկոլ Փաշինյանը և նշել էլփոստի հասցե, որին կարելի է ուղարկել CV-ներ: «Այն մարդիկ, ովքեր համոզիչ կերպով կներկայա­նան իրենց CV-ով և մոտիվացիոն նամակով, կհրա­վիրվեն հարցազրույցի իմ կողմից ստեղծված հա­մապատասխան խորհրդատվական խմբի հետ: Խմ­բի կազմը չեմ հրապարակում այս մարդկանց շուրջ ավելորդ աղմուկ և իրարանցում չստեղծելու և նրանց հանդարտ պայմաններում աշխատելու հնա­րավորություն տալու համար»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ հարցազրույցի կհրավիրվեն ոչ բոլոր դիմողները, այլ նրանք, ովքեր «իրենց CV-ով և մոտի­վացիոն նամակով ինձ օգնող աշխատանքային խմ­բին կհամոզեն իրենց բարձր պրոֆեսիոնալ և մո­տիվացված լինելու մեջ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր