2587 դիտում
13:23 20-11-2018
Փաշինյանն ակնկալում է, որ Ամուլսարի ծրագրի հարցում հնարավոր կլինի մինչև գարուն որոշում կայացնել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ Ամուլսարի ներդրումային ծրագրի հարցում հնարավոր կլինի մինչև գարուն փաստերի վրա հիմնված որոշում կայացնել: Վարչապետի պաշտոնակատարն այդ մասին ասաց հրավիրված ասուլիսում:
«Միջազգային հեղինակավոր փորձագետներն այսօր ասում են, որ այն շեշտադրումները, որոնք անում ենք այդ ծրագրի հետ կապված՝ լեգիտիմ են: Գիտեք, որ քրեական գործ է հարուցված Ամուլսարի ծրագրի շրջանակում և դրա ամենակարևոր հանգրվանը լինելու է միջազգային փորձաքննությունը՝ ամենահեղինակավոր կազմակերպության կողմից: Մենք պետբյուջեից միջոցներ չենք խնայելու, որպեսզի այդ հարցերի պատասխանները ստանալու համար: Այդ փորձաքննությունը լինելու է ուղեցույց ՀՀ կառավարության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, եթե վտանգ լինի Սևանի և Ջերմուկի ջրերի վրա, ապա նախագիծը չի իրականացվի, եթե ոչ՝ ապա ծրագիրը կյանքի կկոչվի: «Ասել եմ, որ իմ վարչապետության պարագայում ծրագիրը չէր իրականացվի, բայց մենք կրում ենք նախորդ կառավարության ստանձնած պարտավորությունները և գնում ենք այդ ուղղությամբ»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
1258 դիտում
16:03 11-11-2023
Ռայիսին իսլամական երկրներին կոչ է արել Պաղեստինի հարցում վճռական որոշում կայացնել
1891 դիտում
14:47 30-10-2014
Վրաստանն ակնկալում է, որ մինչև գարուն կվերացվի ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմը
2274 դիտում
12:08 04-04-2014
Էրդողանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանն իրավունք չուներ Twitter-ի գործով որոշում կայացնել
Այս բաժնից
502 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
985 դիտում
11:59 27-01-2025
Շրջանառության մեջ է դրվում 20,000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը