211652_close_icon
views-count2259 դիտում article-date 16:38 21-11-2018

Թրամփը կոչ Է արել չհամեմատել իր դստերը Հիլարի Քլինթոնի հետ անձնական փոստի օգտագործման հարցում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իր դստեր ու խորհրդական Իվանկայի կողմից անձնական փոստն աշխատանքային նպատակներով օգտագործելու հետ կապված պատմությունը կոչ է արել չհամեմատել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ շուրջ ծագած սկանդալի հետ, այդ մասին Թրամփը ասել է լրագորղներիհետ հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ Քլինթոնը Պետդեպարտամենտի ղեկավար եղած ժամանակ, խախտելով կանոնակարգը, օգտագործել է անձնական փոստային սերվերը: Թրամփը պարզաբանել է, որ նամակները, որոնք իր դուստրն աշխատանքի բերումով ուղարկել է իր անձնական փոստարկղից, «գաղտնի տեղեկատվություն չեն պարունակել, ի տարբերություն նրանց, որոնք փոխանակել է Հիլարի Քլինթոնը»: «Եվ դրանք չէին հեռացվել, ի տարբերություն Հիլարի Քլինթոնի, ով 33 հազար նամակ է ջնջել: Իվանկան ոչինչ չի արել այդ գրագրությունը թաքցնելու համար, դրանք գտնվում են նախագահական արխիվում»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը։ Նա նաև լրագրողներին հավաստիացրել է, որ «Իվանկան կկարողանա ինքն իրեն պաշտպանել»: Հիշցնենք, որ սկանդալը ծագել է նոյեմբերի 19-ին, երբ The Washington Post թերթը, վկայակոչելով վարչակազմի աղբյուրների, գրել էր, որ Իվանկա Թրամփը երկար ժամանակ անձնական էլեկտրոնային փոստն օգտագործել է ամերիկյան կառավարության անդամների ու Սպիտակ տան աշխատողների հետ ծառայողական գրագրության համար՝ խախտելով կանոնակարգը:

Նմանատիպ նյութեր