211652_close_icon
views-count138377 դիտում article-date 09:42 22-11-2018

Երևանում 23-ամյա վարորդը «Դրախտ» ՍՊԸ-ի անվամբ հաշվառված Mercedes -ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Ժորա Սուքիասյանը իր վարած Mercedes մակնիշի 050 AA 50 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի 41 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող դեռևս ինքնությունը չպարզված մոտ 40-50 տարեկան հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների խումբն արձանագրել է, որ վրաերթի ենթարկվածը մահացել է, որից հետո վարորդը ահազանգել է Երևանի Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը, ճանապարհատրանսպորտային պատահարների գծով բաժանմունքի պետի տեղակալ Սամվել Սամվելյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը։ Փաստի առթիվ Գ. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրաերթիի վայրից մի քանի մետր հեռավորության վրա կա ստորգետնյա անցում, և եթե հետիոտնը անցներ նշված հատվածով, վարորդն էլ, հավանաբար, ավտոմեքենան չվարեր սահմանված արագությունից բարձր, ապա ողբերգական վրաերթը տեղի չէր ունենա։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է «Դրախտ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։ [color=#CC0000]Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Toyota Camry մակնիշի 23 RP 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի ճանապարհային ոստիկանների քթի տակ մեքենան կայանեց դեպքի վայրում և իջել ու ողջագուրվում էր մի քանի երիտասարդների հետ, իսկ այդ ընթացքում նրա ավտոմեքենան խոչընդոտ էր առաջացնում մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար։ Իսկ Երևանի ճանապարհային ոստիկանները չէին համարձակվում այդ երիտասարդներին հեռացնեին դեպքի վայրից։ Հավաքվածներն էլ, տեսնելով դա, ասում էին. «Թողնես՝ գաին ստեղ-ընդեղ ստից հայտարարի, թե իրենց համար տարբերություն չկա։ Մի հատ խեղճ ու կրակ ավտո լիներ, գաիշնիկները հիմա առյուծ էին կտրել, թե՞ էս պարագայում դուխները չի հերիքում էս սուտի լավ տղերքին հեռացնեն դեպքի վայրից։ Այստեղ են ասում՝ որոշ գաիշնիկներ առուն չտեսած՝ թռչկոտում են»։[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր