211652_close_icon
views-count3636 դիտում article-date 21:22 22-11-2018

Նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է նվիրաբերել իր 6 ամսվա աշխատավարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է հիմնադրամի գրասենյակ: Դեռևս մայիսին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների համատեղ նիստում նախագահ Սարգսյանը խոստացել էր իր մեկ տարվա աշխատավարձը նվիրաբերել հիմնադրամին: Այսօր հիմնադրամում նախագահը ստորագրել է վեց ամսվա աշխատավարձը՝ 5. 753.496 դրամ, նվիրաբերելու հավաստագիրը: Հանրապետության նախագահի հաջորդ վեց ամսվա աշխատավարձը ևս կնվիրաբերվի հիմնադրամին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր