1804 դիտում
22:41 22-11-2018
Հակոբ Արշակյանը ընտրվել է ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության նախագահի տեղակալ
Մոսկվայում անցկացվող «Տրանսպորտային շաբաթ-2018» միջոցառման շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նոյեմբերի 22-ին մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 38-րդ նիստի աշխատանքներին։
Նիստում քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում 2017-2019թթ. ժամանակահատվածի համար նախատեսված միջազգային հաղորդակցության փոխադրումների ընթացքում տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարության իրականացման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը, տրանսպորտային համալիրի թվային հարթակում իրականացված միջոցառումները, 2020թ. ժամանակահատվածի համար տրանսպորտի ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության առաջնահերթությունները, այլ հարցեր:
ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 38-րդ նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ընտրվել է ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության նախագահի տեղակալ՝ 5 տարի ժամկետով:
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1772 դիտում
12:32 08-12-2016
Նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների մասնակցությամբ համակարգող խորհրդակցության նիստին
Այս բաժնից
880 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
733 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում