7401 դիտում
17:03 07-12-2017
Վահան Մարտիրոսյանը նշանակվել է ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության նախագահի տեղակալ
Մոսկվայում անցկացվող «Տրանսպորտային շաբաթ-2017» միջոցառման շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 7-ին մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 37-րդ նիստի աշխատանքներին։
Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային տրանսպորտային միջանցքների պայմանների ներդաշնակեցնելուն, տրանսպորտային համալիրի թվային հարթակ ստեղծելու, տրանսպորտի անվտանգությանն ուղղված ԳԼՈՆԱՍՍ-ի տեխնոլոգիաների, ինչպես նաև «2006 թվականի նոյեմբերի 24-ի ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման և մասնագիտական հմտությունների պահանջների ներդաշնակեցման մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագիծը:
ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 37-րդ նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշանակվել է ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության նախագահի տեղակալ:
Նմանատիպ նյութեր
1804 դիտում
22:41 22-11-2018
Հակոբ Արշակյանը ընտրվել է ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության նախագահի տեղակալ
1775 դիտում
12:32 08-12-2016
Նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների մասնակցությամբ համակարգող խորհրդակցության նիստին
Այս բաժնից
1339 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
961 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը