211652_close_icon
views-count2002 դիտում article-date 14:51 23-11-2018

ՀՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարին և նրա տեղակալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրշուլա Գաչեկին և առաքելության ղեկավարի տեղակալ Գորան Պետրովին: Դիտորդական առաքելության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը դիտարկելու հրավերի համար: Նա հակիրճ ներկայացրել է դիտորդական առաքելության գործունեությունը կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ու նշել, որ առաքելությանը կմիանան նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները: Զրուցակիցներն առաջիկա խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են համարել երկրի հետագա առաջընթացի համար: Նշելով, որ ժողովրդավարությունը չի սկսվում և ավարտվում ընտրությունների օրը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն մշտապես զարգացող ու կատարելագործվող գործընթաց է, որը պետք է դարձնել անշրջելի: Նա ընդգծել է զարգացած քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդնդմանն ուղղված ծրագրերի և նախագծերի մեծ նշանակությունը ու կարևորել է այդ ուղղությամբ համագործակցությունը միջազգային գործընկերների ու տարբեր կառույցների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր