211652_close_icon
views-count2253 դիտում article-date 22:58 23-11-2018

Ժնևի համալսարանի հայազգի մեծանուն շրջանավարտների մասին գիրք է հրատարակվելու

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը Ժնևում աշխատանքային հանդիպում է ունեցել Ժնևի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Իվ Ֆլյուկիգերի հետ: Կողմերը քննարկել են երկու համալսարանների միջև կրթական ծրագրերի իրականացման մանրամասները և գիտական ոլորտում համագործակցության հնարավորությունները: Հանդիպման արդյունքներով Արմեն Դարբինյանը և Իվ Ֆլյուկիգերը պայմանավորվել են Ժնևի համալսարանի հայազգի մեծանուն շրջանավարտների մասին գիրք հրատարակել, որը նվիրված է լինելու Ժնևի համալսարանի 460-ամյակին: Այցելության ընթացքում ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը հանդիպել է նաև Ժնևի համալսարանի միջազգային դեպարտամենտի աշխատակից Նունե Նիկողոսյանի հետ: Արմեն Դարբինյանի խոսքով՝ հայ-շվեյցարական համալսարանական համագործակցության ավանդույթները վստահելի ձեռքերում են և երկկողմ արդյունավետ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ: [b] ՀՌՀ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր