5589 դիտում
14:52 25-11-2018
Գյումրու պետական դրամատիկական թատրոնը հանդիսատեսի դատին է ներկայացրել «Ոչինչ չի մնա» հեգաբանական դրաման
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոյեմբերի 24-ին հանդիսատեսի դատին ներկայացրեց Ջոն Օսբորնի «Ոչինչ չի մնա» հեգաբանական դրաման` Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ: Հրաչ Քեշիշյանի համար սա մեծ բեմում արված առաջին բեմադրությունն է:
«Ոչինչ չի մնա» կինոպիեսի բեմադրությունը մուլտիմեդիա ներկայացում է, որտեղ որոշակի տեսարաններ նախօրոք նկարահանված են, և վերարտադրվում են հերոսների հիշողությունների փոխարեն։ Մուլտիմեդիա հնարքներով՝ հերոսների մտքերը լուսագրվում են և ապա ինտերակտիվ կառավարվում տարածության մեջ։ Տարբեր տեսարաններում և անցումներում օգտագործվում են հատուկ գրաֆիկական լուծումներ։ Բեմադրության նկարչական ձևավորումը Գարեգին Եվանգուլյանին է, իսկ երաժշտության հեղինակն է Հայկոն:
«Շատ ուրախ եմ, որ հենց այս նախագծի վրա ենք աշխատել Հրաչ Քեշիշյանի հետ: «Ոչինչ չի մնա»-ն մեր լավագույն ֆիլմերից է եղել, իսկ այսօր արդեն բեմադրության տեսքով է: Երաժշտական մոտիվը մնացել է նույնը, բայց ամբողջովին նոր գործիքավորումներ են արվել»,- [url=https://armenpress.am/arm/news/955772.html]«Արմենպրես»-[/url]ի հետ զրույցում նշեց Հայկոն:
Հոգեբանական դրամայի մեջ զբաղված են երիտասարդ դերասաններ Արսեն Միքայելյանը, Մանե Մխոյանը, Ջեմմա Ադամյանը և Ներսես Ավետիսյանը:
Նորարարությունն ու դերասանական խաղը դիտելու էին եկել նաև հյուրեր Երևանից, նրանց թվում՝ ՀՀ մշակույթի նախարարի պաշտանակատար Լիլիթ Մակունցը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ու գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: «Վստահություն եմ հայտնում, որ այս ներկայացումն ունենալու է շատ մեծ հանդիսատես: Հետաքրքիր ներկայացում է ու նոր թարմ շունչ հայկական թատրոնում: Դերասանական խաղը, դեկորները, ամեն ինչը շատ լավն է»,- իր տպավորությունները փոխանցեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Այն, որ ներկայացումը ոչ միայն ստացված էր, այլ նաև կունենա երկար ընթացք, վկայում է ներկայացման ավարտին հանդիսատեսի հոտնկայս երկար ծափերն ու ջերմ ընդունելությունը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
697 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
523 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին