12873 դիտում
15:21 26-11-2018
«Ում հետ խոսում եմ, ասում են՝ Արմեն ջան, շտաբեր չբացես, չենք գալու, բայց ձայները տալու ենք ձեզ». Աշոտյանի ու Արփինե Հովհաննիսյանի քարոզչական մեկնարկը. aravot.am
Այսօր ՀՀԿ-ի թեկնածուները՝ Արմեն Աշոտյանն ու Արփինե Հովհաննիսյանը, քարոզարշավի մեկնարկին ներկայացրին իրենց նախընտրական ծրագիրը:
Ինչպես հայտնում է [url=https://www.aravot.am/2018/11/26/995532/?fbclid=IwAR2LDJnqt3vKNLxd63eG5gUCeag9fSQEqSzYpNSnAEyruatvsHmqaLoyUos]aravot.am[/url]-ը, Ա. Աշոտյանն ասաց, որ այսօր իրենց քաղաքական թիվ մեկ մրցակիցը Արցախի հետ կապված գնահատական տվեց, որը զարհուրելի կարող էր թվալ անգամ վեց ամիս առաջ: Նա նկատի ուներ Սասուն Միքայելյանի հայտարարությունը, որ այս հաղթանակն ավելի կարեւոր էր, քան արցախյան ազատամարտինը:
Աշոտյանն ասաց, որ իրենք կանխատեսում են քաղաքական սպառնալի հետեւանքը, որը գործող իշխանությունների՝ երկրի հանդեպ անլուրջ վերաբերմունքի պատճառով կարող է լինել:
Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ համոզված է՝ վերջին ամիսներին տեղի են ունենում քայլեր, որոնք անհանգստանալու առիթ պետք է տան. «Ի՞նչ ենք տեսնում վերջին ամիսների զարգացումների ընթացքում, մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի կողմից ուղղակի փառահեղ քննադատություն՝ ուղղված ՀՀԿ-ին»:
Ըստ նրա՝ եթե լավն է, չեն ասում, որ ՀՀԿ-ի արածն է, եթե վատն է, սեւացնում են, ծայրահեղացնում. «Ապագայի մասին շենշող խոստումներ են՝ լավ եք ապրելու, աշխատավարձեր, թոշակներ են բարձրացնելու: Խոստումներ կան, որոնք տրվել են ու արդեն իսկ արձանագրված է, որ չեն կատարելու՝ արագաչափեր, կարմիր գծեր, կուտակային կենսաթոշակ եւ այլն: Պոպուլիզմ չգնահատեք: Կարելի՞ էր ինչ-որ պահի հայտարարել, որ այն ժամանակ, երբ քննադատել ենք, ճիշտ չենք արել»:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ դիտորդի կարգավիճակում չեն ուզում լինել, ամբողջությամբ գիտակցել են իրենց քաղաքական ուղին, թերությունները եւ պատասխանատու են: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է ձեր քարոզչական թերթիկը սեւ ու սպիտակ: Աշոտյանը պատասխանեց, որ այդտեղ գաղափար կա դրված. «Հայաստանին այս 6-7 ամիսների ընթացքում պարտադրվել է սեւ ու սպիտակ իրականություն: Ամեն ինչ կամ լավ է, կամ վատ է: Ինչ երեկ է՝ վատ էր, ինչ այսօր է՝ լավ է: Իրենք լավն են, մենք՝ վատը, իրենք հրեշտակներն են, մենք՝ դեմոնները: ՀՀ-ին պարտադրված խաղի կանոնը սեւ ու սպիտակ է, բայց անգամ այս իրականության մեջ, որ մեզ պարտադրվել է, մենք կարող ենք թելադրել սեփական օրակարգը: Այն բոլոր մտահոգությունները, որոնք կան, մենք կարող ենք պարտադրել իշխանություններին»:
Քարոզչական բուկլետի ներսում եռագույնի գույներով լուծումներ են: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ իրենց պատրաստակամությունն է պաշտպանել ազգայինը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2018/11/26/995532/?fbclid=IwAR2LDJnqt3vKNLxd63eG5gUCeag9fSQEqSzYpNSnAEyruatvsHmqaLoyUos]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
3169 դիտում
13:41 16-04-2014
«Իմ ախպերս, ջան, ջան, ջան». տեսանյութ
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»