211652_close_icon
views-count2557 դիտում article-date 23:28 26-11-2018

Գերմանիայում անցկացվել են եվրոպական մշակութային ժառանգությանը նվիրված համաժողովներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գերմանիայի Դաշնության Լայպցիգ և Վեյմար քաղաքներում անցկացված «Եվրոպական ժառանգության կամավորների գործընկեր» ծրագրերի համակարգողների և «Կամավորության լավագույն մոդելները` Եվրոպական մշակութային ժառանգության համար» խորագրերը կրող համաժողովներին մասնակցել է նաև «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը: «Կամավորության լավագույն մոդելները` Եվրոպական մշակութային ժառանգության համար» խորագրով խորհրդաժողովն անցկացվել է հին շինությունների և հուշարձանների պահպանությանը, վերականգմանը և վերանորոգմանը նվիրված Եվրոպական առաջատար ցուցահանդեսի շրջանակում` Եվրոպական ժառանգության տարվա համատեքստում: Եվրոպական ժառանգության կամավորներ կազմակերպության հետ նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել ցուցահանդեսի օրերին «Դենկմալ» - Հին շնությունների կոնսերվացիայի, վերականգնման և վերանորոգման Եվրոպայի առաջատար ցուցահանդես-տոնավաճառին (Denkmal – Europe’s Leading Fair For Conservation, Restoration And Old Building Renovation) Հայաստանը ներկայացնել խաչքարագործության մասին առանձին ստենդով ու վարպետության դասով: Հայկական պատվիրակության հետ Գերմանիա էր մեկնել նաև ՀՀ ժողովրդական վարպետ Վարազդատ Հարությունյանի խաչքարագործության դպրոցի ներկայացուցիչ Գարիկ Հովհաննիսյանը: Մասնակիցները հնարավորություն են ունեցել տեսնելու խաչքարգործության մասին տեսաֆիլմ: Խոսվել է նաև Ջուղայի գերեզմանատան հայկական խաչքարերի ոչնչացման և մշակութային ցեղասպանության մասին: Այցելուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի պատմության, մշակույթի և խաչքարագործության մասին, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ գործակցության ու համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն են հայտնել: Քննարկվել են նաև Եվրոպական ժառանգության կամավորներ կազմակերպության հետ հետագա համագործակցության ուղղությունները, նաև` Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանության և հանրահռչակման գործում միջազգային կամավորների ընդգրկելու հարցը: Դենկմալ Էքսպոյի շրջանակում`«Զորաց Եկեղեցի արգելավայրը և շրջակա հուշարձանները» թեմայով զեկուցումով հանդես է եկել նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: Նա խոսել է «Եվրոպական ժառանգության կամավորներ» կազմակերպության տնօրեն Բերտ Լյուդվիգի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, որով նախատեսվում է կամավորական ճամբարի հիմնում Վայոց ձորի մարզում: Մասնավորապես` ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության հուշարձանների պահապանների հսկողությամբ Եղեգիս համայնքի Զորաց վանքի և շրջակա տարածքի բարեկարգման, խոտածածկի մաքրման, հուշարձանի բեկորների անձնագրավորման, վերականգնման և այլ աշխատանքներ կիրականացվեն: Արա Թարվերդյանը տեղեկացրել է, որ կամավորներն ուսումնասիրելու են նաև տարածաշրջանի այլ հուշարձաններ (Գեղարքունիքի մարզի Նորատուսի խաչքարադաշտը): Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Գերմանիայի Դաշնության մշակութային ժառանգության վարչության նախագահ և «Մշակութային ժառանգության եվրոպական տարի – 2018» նախագծի գերմանական կողմի համակարգող Ուվե Կոխը: Հետագա գործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել միջոցառմանը մասնակից այլ կազմակերպություների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես` Ռուսաստանաի Կարելիայի երկրամասի «Կիժիի ազգագրության բացօթյա» և Բուլղարիայի «Դոբրիխի տարածաշրջանային պատմական թանգարան»-ների հետ: Իսկ Ռուսաստանի Դաշնության վերականգնողների միության ներկայացուցիչ Ռոման Ֆատինի հետ հանդիպմանը քննարկվել է 2019թ. հոկտեբերի 7-ից 9-ը Մոսկվայում կայանալիք "Դենկմալ-Մոսկվա" միջոցառմանը «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի առանձին տաղավարով ներկայանալու հնարավորությունը: Նպատակը` պատմամշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ոլորտի պատասխանատուների փորձի փոխանակմանը, հետագա գործակցությանը ու համատեղ ծրագրերի իրականացմանը նպաստելն է: Եվրոպական ժառանգության կամավորների գործընկեր ծրագրերը ընդգրկում են կամավորների կողմից պատմամշակութային ժառանգության պահպանման, վերականգման և կրթության հետ կապված միջոցառումներ: Մասնակիցները ոգևորությամբ պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Հայաստանի պատմամշակութային հուշարձանների տարածքներում կազմակերպվող ծրագրերին: [b]«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր