2894 դիտում
10:23 27-11-2018
Ռուսական ՎՏԲ բանկը պատրաստվում է շահագործել Թեղուտի հանքավայրը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Թեղուտի հանքավայրի աշխատողները երեկվանից ծանուցումներ են ստանում աշխատանքի հետ վերադառնալու վերաբերյալ: Պարզվում է` ռուսաստանյան ՎՏԲ բանկը (Թեղուտի հանքավայրը գրավադրված է այս բանկում) որոշել է վերաբացել Թեղուտի հանքավայրը:
Երեկ հանքավայրի աշխատողների մի մասի հետ հանդիպել է բանկի կողմից ուղարկված, Ռուսաստանից եկած Նորայր Պետրոսյանը և հայտարարել, որ հանքավայրը առաջիկայում սկսելու է մեծ թափով աշխատել և արտադրանք թողարկել:
Աշխատողների խոսքերով` Վալերի Մեջլումյանն այլևս կապ չունի Թեղուտի հանքավայրի հետ, այն այժմ կառավարում է կա՛մ ՎՏԲ բանկը, կա՛մ էլ բանկի կողմից այլ սեփականատեր:
Հիշեցնենք, որ այս տարեսկզբին Թեղուտի հանքավայրը դադարեցրեց շահագործումը` գործազուրկ թողնելով 1032 աշխատողի: Իսկ ահա Ալավերդու պղնձաձուլական գործարանի ճակատագիրը շարունակում է օդում կախված մնալ: Ի դեպ, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ է այցելելու, նրա հետ կհանդիպեն նաև գործարանի գործազուրկ մնացած շուրջ 600 աշխատող»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2703 դիտում
09:25 25-05-2019
Թեղուտի հանքավայրը, հավանաբար, կվերագործարկվի հուլիսից․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»