1241 դիտում
15:28 27-11-2018
Արսեն Թորոսյանը հանձնարարել է դիտարկել հեպատիտ C-ի դեղորայքային բուժման ծրագիր ներդնելու հարցը
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նախարարության անձնակազմի հետ անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որի ընթացքում ոլորտային պատասխանատուները ներկայացրել են իրականացված, ընթացիկ և նախատեսվող աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, անդրադարձ է կատարվել ծննդատներին մակարդակներ շնորհելու գործընթացին, ինչը կբարելավի մատուցվող ծառայությունների որակը, կկրճատվեն մայրական մահացության դեպքերը: Ներկայացվել է սուր իշեմիկ ինսուլտի ծրագիրը, որը զգալիորեն կնվազեցնի հաշմանդամությունը և մահացությունը: Նախարարը հետարքրքվել է նաև գրիպի պատվաստումների ընթացքով և բյուջետային տարվա ամփոփմամբ, ինչպես նաև 2019 թվականի բյուջեում ներառված ծրագրերի նախապատրաստական աշխատանքներով:
Միաժամանակ, քննարկվել է հեպատիտ C-ի կանխարգելման և բուժման կազմակերպման, ինչպես նաև հիվանդների ռեեստր ստեղծելու հնարավորությունը:
Արսեն Թորոսյանը հանձնարարել է դիտարկել և առաջարկություն ներկայացնել 2019-ից հեպատիտ C-ի դեղորայքային բուժման ազգային ծրագիր ներդնելու հարցը` առայժմ շուրջ 1000 հիվանդի համար:
Նմանատիպ նյութեր
1905 դիտում
17:21 27-07-2018
Հայաստանը դասվում է հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի առումով միջին տարածվածության երկրների շարքը
1330 դիտում
21:19 30-01-2015
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կհոգա հեպատիտ C-ով վարակված 13 քաղաքացիների բուժման ծախսը
4112 դիտում
22:12 24-03-2018
Միջազգային գիտաժողովում հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի բուժման արդյունքները հավանության են արժանացել
Այս բաժնից
1018 դիտում
13:03 16-01-2025
Ֆիզկուլտ ինստիտուտը նոր ռեկտոր ունի
529 դիտում
12:23 16-01-2025
Ավինյանը Լյուքսեմբուրգի դեսպանի հետ քննարկել է գործակցության առաջիկա ծրագրերը
895 դիտում
11:28 16-01-2025
Բեյրութում հայ է սպանվել