2085 դիտում
19:42 27-11-2018
Խմելու ջուրը չի թանկանա մինչև 2024 թվականը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար
Մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենա։ [url=https://armenpress.am/arm/news/956072.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ Ալավերդի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։
«Կառավարության ու «Վեոլիա ջուր» ընկերության բանակցությունների արդյունքում որոշվել է, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։ Այս հենքի վրա ՀՀ կառավարությունը, Հայաստանի հանրությունը նոր հարաբերություններ կկառուցեն ֆրանսիական կազմակերպությունների հետ։ Սա «Վեոլիա ջրի» ու մեր կառավարության համագործակցության առաջին լուրջ օրինակն է»,- ասաց Փաշինյանը։
Նմանատիպ նյութեր
1108 դիտում
17:47 29-11-2023
2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. ՀԾԿ հանձնաժողովի որոշումը
1367 դիտում
12:42 22-11-2022
Հունվարի 1-ից ջուրը կթանկանա՞, թե՞ չի թանկանա մոտ 8,4 դրամով. ՀԾԿՀ-ն ավարտել է հաշվարկները
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»