211652_close_icon
views-count1522 դիտում article-date 16:55 29-11-2018

Ռուսաստանը ՄԻԱՎ-ով վարակվելու նոր դեպքերի թվով առաջին տեղում Է եվրոպական երկրների շարքում

Ռուսաստանը մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակման նոր դեպքերի թվով 2017 թվականի արդյունքներով առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայի երկրների շարքում, ինչի մասին վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի տվյալները։ Տվյալները ԱՀԿ-նհրապարակել է նոյեմբերի 28-ին։ Զեկույցի համաձայն՝ 2017 թվականին Եվրոպայի տարածաշրջանում արձանագրվել է վիրուսով վարակման 160 հազար նոր դեպք, որից 130 հազար դեպքերը բաժին են ընկնում Արևելյան Եվրոպային: Ռուսաստանում արձանագրվել է ՄԻԱՎ-ով հիվանդանալու 104 հազար դեպք, 53 տոկոս կազմող դեպքերում հիվանդությունը հայտնաբերվել է վերջին փուլում: ՄԻԱՎ-ով հիվանդանալու դեպքերի թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Ուկրաինան (37 դեպք 100 հազար բնակչի հաշվով), երրորդը՝ Բելառուսը (26,1), դրանց հետևում է Մոլդովան (20,6 դեպք): Ամենացածր ցուցանիշները գրանցվել են Բոսնիայում և Հերցեգովինայում, Սլովակիայում և Սլովենիայում։

Նմանատիպ նյութեր