3263 դիտում
12:44 30-11-2018
Ինչ-որ ուժեր կրկին փորձ են անում պղտոր ջրում ձուկ որսալ՝ թիրախավորելով իմ անձը. Արայիկ Հարությունյան
երջին օրերին ներքաղաքական դաշտում առկա որոշակի լարվածության ֆոնին ինչ-որ ուժեր կրկին փորձ են անում պղտոր ջրում ձուկ որսալ՝ թիրախավորելով իմ անձը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը: Նա մասնավորապես նշել է, որ լրատվական կայքերում անհայտ հեղինակների անուններով հրապարակումներ են արվում՝ իր մասին տարածելով կեղծ և ստահոդ տեղեկություններ, մանիպուլյացիաների միջոցով փորձելով թյուր կարծիք ձևավորել հասարակության շրջանում:
«Ի դեպ, ձեռագիրը չի փոխվել: Ինչպես անում էին տարիներ շարունակ, այնպես էլ հիմա ժողովրդի մեջ պարբերաբար տարածում են սուտ տեղեկություններ իմ «առասպելական» ունեցվածքի մասին, թե իբր «վարչապետը զավթել է բոլոր հողերը» և այլն: Իսկ 2016թ.-ին՝ ապրիլյան քառօրյայից հետո, այդ դավադրություններն անցան բոլոր սահմանները, և տարածվեց այն ստոր զրույցը, թե իբր վարչապետը չի թույլատրել, որ ռազմաճակատ մեկնող տանկերն անցնեն իրեն պատկանող արտերով… Այս առումով շնորհակալությունս եմ հայտնում գեներալ Միքայել Արզումանյանին, ով լույս սփռեց այդ հարցի վրա և ժողովրդի համար բացահայտեց անհերքելի ճշմարտությունը»,- գրել է Հարությունյանը:
Գրառման համաձայն՝ կրկին այդ ստահակների կողմից անհույս հարձակումների շարք է սկսվել: «Բայց ուզում եմ հիասթափեցնել ու ասել, որ անիմաստ գործով եք զբաղված, քանի որ ի տարբերություն ձեր` անհիմն ու «օդից կախված լուրերից» արած եզրակացությունների, իմ ունեցվածքի մասին փաստերով խոսելուց ես երբեք չեմ խուսափել: Առաջիկայում ևս դրանց ավելի մանրամասն կանդրադառնամ հանրության առաջ առանձին ծավալուն հաշվետվություններով»,- նշել է Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը հետգրությամբ անդրադարձել է նաև իրեն վերագրվող լկտի ստերից մի քանիսին:
«Իմ վարչապետության հենց առաջին շրջանում՝ 2008թ.-ին, հանրապետությունում հիմնադրել ենք «Տոհմային կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, որտեղ կատարված ներդրումների շնորհիվ ունենք տարածաշրջանի լավագույն անասնաբուծական կայաններից մեկը: Այդ նպատակով պետական բյուջեից որևէ այլ ծրագիր չի ֆինանսավորվել:
Հաջորդը՝ Արցախի ներդրումային հիմնադրամին պատկանող «Ֆիդես» հիփոթեքային ընկերություն ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ին վերաբերող սուտն է: Այն ևս պետական է, որի առաքելությունը Արցախի հիփոթեքային շուկայի և ՓՄՁ ոլորտի զարգացմանը նպաստելն է։ Դժվար հասկացողների համար պարզաբանեմ, որ եթե ընկերությունը պետական է, հետևաբար ոչ մի մասնավոր անձ դրա հետ կապ չունի:
Նույն տրամաբանությամբ կարելի է ինձ «մեղադրել» «Գրանդ Տոբակո», «Երևանի կոնյակի գործարան» և բազմաթիվ այլ ընկերություններում մասնաբաժիններ ունենալու մեջ, որոնց Արցախում գործունեություն ծավալելուն նպաստել եմ իմ վարչապետության տարիներին և որոնց ստեղծած արդյունքը մեծ նշանակություն ունի տնտեսության համար»,- գրել է Հարությունյանը՝ ավելացնելով, որ մնացած հերյուրանքներին կանդրադառնա հաջորդիվ:
Նմանատիպ նյութեր
1012 դիտում
15:29 07-10-2024
ՆԱՏՕ-ն ցանկանում է ձուկ որսալ պղտոր ջրերում. Բաքուն և տարածաշրջանի մյուս երկրները դա լավ գիտեն. Զախարովա
1590 դիտում
17:41 09-12-2014
Կենտրոնական բանկի նախագահը խոստանում է, որ պղտոր ջրում ձուկ որսացողները կպատժվեն
1464 դիտում
12:35 19-04-2019
Հիմա պղտոր ջրում ձուկ բռնողների մի մեծ բանակ կա. Սանասարյանը խորհուրդ է տալիս հիշել, որ պետական շահը գլխավորն է
Այս բաժնից
421 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1024 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
697 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել