55436 դիտում
13:21 01-12-2018
Պարզվել է Երևանում խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը. նրանք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ էին, աշխատում էին «Ֆավորիտ» ՍՊԸ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է նոյեմբերի 26-ին Երևանի Աճառյան փողոցում ավտովթարի հետևանքով 2 մահացածների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածներն են՝ ՌԴ քաղաքացիներ, Բրյանսկ քաղաքի բնակիչ, 36-ամյա Ալեքսադր Կոստյանոյը և Զլինկա քաղաքի բնակիչ, 33-ամյա Անդրեյ Սերլինովը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք աշխատում էին «Ֆավորիտ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդներ և Հայաստան բեռ էին տեղափոխել, իսկ վարորդ Գ. Հարությունյանի քեռին նրանց ընկերն էր, ով ՌԴ ից զանգահարել էր իր ընկերոջը և ասել, որ նշված անձանց դիմավորեն, անհրաժեշտության դեպքում՝ խնդիրներ առաջանալու ժամանակ, օգնեն, և այդ օրը, ըստ Ոստիկանությունում և քննչական բաժնում ստացված օպերատիվ տվյալների, նրանք մի քանի ժամ ժամանակ են անցկացրել ռեստորանային համալիրներից մեկում։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/26/1111053/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 26-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 03։15-ի սահմաններում Mercerdes մակնիշի 05 ZZ 088 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աճառյան փողոցի թիվ 6/3 հասցեի դիմաց մխրճվել էր ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Ավան 6-րդ փողոցի բնակիչ Լևոն Ավետիսյանին պատկանող «Մազ» մակնիշի 34 FZ 551 համարանիշի վերամբարձ կռունկի հետնամասի մեջ։
Վթարի հետևանքով Mercedes-ի 2 ուղևորներ տեղում մահացել էին, իսկ վարորդը, ով, ըստ նախնական տեղեկությունների, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 28-ամյա Գրիգոր Հարությունյանն է, քաղաքացիների և փրկարարների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ բժիշկների հերթապահ բրիգադը նրան տեղափոխել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի ու թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Հրշեջ-փրկարարներն օգտագործել էին հատուկ տեխնիկա՝ դիերը ավտոմեքենայի միջից դուրս բերելու համար։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու Ոստիկանության Նոր Նորքի բաժնի, Ոստիկանության ավանի բաժանմունքի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Հայկ Թումանյանը և ՃՏՊ քննչական բաժնի պետ Ա. Վանյանն ու Ս. Սամվելյանը։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ՀԿԳ ավագ քննիչ Մ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 ավելի մարդու մահ) հատկանիշներով։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 170+
170+