1568 դիտում
13:50 01-12-2018
Կրթությունից սկսելով է պետք կերտել քաղաքացիների հետագա հաջողությունը.Նիկոլ Փաշինյանը Մեղրիում է
«Իմ քայլ»-ը դաշինքը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական թիմի հետ դեկտեմբերի 1-ին Սյունիքի մարզում է: Մեղրիում քաղաքացիների հետ հանդիպմանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշեց, որ ապրիլին Հայաստանում տեղի ունեցածի ամրագրումը պետք է հաստատվի դեկտեմբերի 9-ին: Նրա խոսքով, պետք է ազդարարվի, որ ազատ ենք, ու մենք ենք տերը մեր երկրի:
«Սյունիքն այն մարզերից է, որ ունի խոշորացված ամենաշատ համայնքները: Այստեղ 8 խոշորացված համայնք կա: Այստեղ ամենաշատն են օգտվել սուբվենցիոն ծրագրերից, որոնց շրջանակում տրամադրվել է 213 մլն դրամ: Քանի որ խոշորացված ամենաշատ համայնքները Սյունիքում են, հետևաբար 2019-ին ամենաշատ դոտացիան հենց Սյունիքն է ստանալու բյուջեից: Ի հեճուկս բոլոր վատատեսների, մենք ամեն ինչ պետք է անենք, որ համայնքների միջոցները շատանան, չպակասի կառավարության օժանդակությունը: Սա հավելյալ մոտիվացիա է, որ տեղի բնակիչներն արարեն, ստեղծեն, համայնքը շենացնեն»,-«[url=https://www.armenpress.am/arm/news/956562.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ ասաց Սուրեն Պապիկյանը:
Այնուհետև մեղրեցիներին ողջունեց Նիկոլ Փաշինյանը, ով ներկայացրեց «Իմ քայլը» դաշինքի ծրագրերը: Նա իր խոսքը սկսեց՝ ներկայացնելով աշխարհահռչակ «Նեյշնլ ինստրումենթս» ընկերության հիմնադիր Ջեյմս Թրուշարդի հետ զրույցից մի հատված:
« Ջեյմս Թրուշարդը միլիարդատեր է: Նա իր գործունեությունը սկսել է երկու ընկերների հետ՝ մի փոքրիկ ընկերություն ստեղծելով: Պաշտոնական ընթրիքի ժամանակ նրան հարցրեցի, թե ԱՄՆ-ի կառավարությունն ինչ է արել, որը ինքը հաջողության է: Մտածում էի, թե տվել է հարկային արտոնություններ, անտոկոս վարկեր և այլն: Այդ մարդն ասաց, «թերևս միակ ամենակարևոր բանը իմ կրթության համար պայմաններ ստեղծելն է: Եթե չլիներ այն դպրոցը, որում ես սովորել եմ, կմնայի մեր ֆերմայում»: Ես հասկացա, որ մեր մտքերի ընթացը ճիշտ ուղու վրա է: Այո, շատ կարևոր է մեր երեխաների համար պատշաճ կրթություն ապահովելը: Մենք պետք է 4 տարեկանից սկսած երեխաներին ընդգրկենք կրթական համակարգ: Քաղաքացիների հետագա հաջողությունը պետք է կերտենք՝ սկսելով կրթությունից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ Մեղրիի մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրն իրականացվում է «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ, բարերարի նվիրատվությամբ: Վերաբացվելուց հետո երեք տարեկանից սկսած երեխաները հնարավորություն կունենան հաճախել մանկապարտեզ:
«Ցավոք կրթական համակարգի նկատմամբ այսօր շատ դեպքերում ֆորմալ վերաբերմունք կա: Ընկնում ենք գնահատականների հետևից, սակայն հարց չենք տալիս, թե այդ գնահատականը որքանով է համապատասխանում մեր երեխայի ունեցած գիտելիքին: Մեր հեղափոխությունը շատ կարևոր անելիք ունի կրթության ոլորտում: Մենք պետք է չհանդուրժենք անորակ կրթությունը, անորակ մասնագետների ներկայությունը կրթական համակարգում: Պետք է փոխենք մեր վերաբերմունքը կրթության նկատմամբ, կարողանանք մեր երեխաների համար ապահովել այնպիսի կրթություն, որ հետագա կյանքում հաղթելու հնարավորություն ունենան»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ուսուցիչների աշխատավարձերին, մասնագիտական որակներին: Նրա խոսքով, երկրի ռազմավարությունը երկու կարևոր գործոնի վրա պետք է հիմնված լինի պատշաճ մակարդակի կրթություն, և լավ առողջապահություն:
Նիկոլ Փաշինյանը խոսեց «Իմ քայլը» դաշինքի տնտեսական քաղաքականության մասին: Նա նշեց, որ ընթացիկ տարվա 10 ամիսների տվյալներով ՀՀ-ից արտահանվել է 80 մլն դոլարի գյուղ մթերք, նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 49 մլն դոլար: Մանածագործական արտադրանքի արտահանման ծավալը կազմել է 200մլն դոլար, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 75 տոկոս: Ըստ նրա՝ սա նշանակում է, որ տեքստիլ ոլորտում նոր աշխատատեղեր են բացվել: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր ծրագրերը շարունակելու համար իրեն անհրաժեշտ է ժողովրդի քվեն: Նա հույս հայտնեց, որ անկախ եղանակային պայմաններից, քաղաքացիները ակտիվորեն կմասնակցեն ընտրություններին:
«Դուք եք որոշելու ապագա կառավարության ճակատագիրը: Ոչ մի քվեաթերթիկ չի գողացվելու: Հեղափոխության ամենակարևոր իմաստը եղել է դա, որ քաղաքացին իրեն տեր զգա: Իմ ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում, փորձել եմ ձեզ ապացուցել, որ ձեր մեկ ձայնն ամենավճռորոշ գործոնն է: Վստահ եղեք, ձեր մի հատիկ քվեն չի կեղծվի: Ես ուզում եմ վստահեցնել, որ մենք երբեք կառչած չենք մնալու իշխանությունից, այն պահելու փորձ չենք անելու: Հիշեք, դուք այս ընտրություններով ընդունում եք աշխատանքի վարչապետին, նախարարներին, պատգամավորներին ձեզ ծառայություն մատուցելու համար:Վերջին 27 տարում մեծ պատիվ է եղել ձեզ ծառայելու, եթե այդ մանդատը շնորհենք ինձ, ապա կրկնակի մեծ պատիվ կլինի»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
16793 դիտում
17:52 24-04-2017
Պատերը քանդել հնարավոր է միայն սկսելով ճշմարտությունից. դեսպան Միքայել Մինասյանի հարցազրույցն իտալական La Stampa-ին
7232 դիտում
12:33 11-11-2020
Այդ աղետաբեր գործընթացը սկսելով՝ «հեղափոխական» իշխանությունը պատժում է Հայոց պետականությանը. ՊԲ նախկին խոսնակ
4493 դիտում
22:04 06-06-2018
Պետք է բացառել կրթությունից երեխաների դուրս մնալը․ Պաշտպանի տարեկան հաղորդում
Այս բաժնից
574 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան