Արմեն Աշոտյան. Պատրաստվում եմ դատի տալ Արարատ Միրզոյանին
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արարատ Միրզոյանը քիչ առաջ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ուղիղ եթերում մեզ անվանեց հանցագործների բանդա:
Ես, որպես 2001 թվականից Հանրապետական կուսակցության անդամ, պատրաստվում եմ իրեն դատի տալ անպատասխանատու, բարձրաստիճան պետական պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար:
Նույնը անելու են նաև մեր կուսակցության բազմաթիվ այլ անդամներ:
Միաժամանակ հրավիրում եմ դիտորդների ուշադրությունը այս աղաղակող միջադեպին»: