6209 դիտում
20:36 02-12-2018
Նիկոլ Փաշինյան. ՌԴ նախագահն առաջարկել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը. Tert.am
Ռուսաստանի Դաշնության նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, որ ամսի 6-ին ՀԱՊԿ գագաթնաժողովը չանենք, քանի որ այսպիսի իրավիճակ է: Ապա աշխատանքային կարգով քննարկենք իրավիճակը, լուծումները, որպեսզի պատրաստի լուծումներով գնանք, և ես համաձայնեցի, որովհետև կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է։
Այս մասին Վայոց ձորի մարզում քարոզարշավից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/12/02/pashinyan/2861030]Tert.am[/url]-ը:
Վերջինս նշեց, որ քանի որ հիմա էլի քննարկումների արդյունքում պարզվեց, որ էլի կոնսենսուս չկա, Աստանայի պատկերը կրկնելը իմաստ չունի, դա կառուցողական չէ։ «Պայմանավորվածությունը հետևյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային կարգով քննարկումները, մինչև որևէ կոնսենսուսային կարգով լուծումներ գտնենք»,– ասաց Փաշինյանը։
Ռուսական RBC գործակալությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը ասել էր, որ«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը կայանալու է 2019 թվականին:
Նմանատիպ նյութեր
1006 դիտում
09:40 18-11-2023
Մինչ ՀԱՊԿ գագաթնաժողովը Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց չի նախատեսվում․ Պեսկով
1165 դիտում
17:54 24-11-2023
Մենք անելու ենք ամեն ինչ ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու և ամեն ինչ ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար․ Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
853 դիտում
17:54 12-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփում է 2024 թվականին հյուպատոսական ծառայություններում արձանագրված փոփոխությունները
880 դիտում
17:40 12-01-2025
Դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունենք․ ԲԴԽ նախագահ
964 դիտում
16:50 12-01-2025
Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Սրբուհի Գալյան