211652_close_icon
views-count2284 դիտում article-date 10:47 04-12-2018

ՀՀԿ «տասովշիկները» անտեր են մնացել. «Իմ քայլի» մի շարք թեկնածուներ մերժել են նրանց ծառայությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկինում ՀՀ-ում անցկացված ընտրություններում «մեծ դերակատարություն» ունեցած խավը՝ «տասովչիկները», կրիմինալը, թաղային խուժանը, այս օրերին մնացել է անտեր և օտարվել իր հին զբաղմունքից՝ ԱԺ արտահերթ ընտրությունները «կազմակերպելու» գործընթացից: Ավելին` հիմա նրանք նոր «տեր են» որոնում հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շրջապատում: Բանն այն է, որ նրանք չգիտեն՝ ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը, ով է իրենց տարբեր հարթություններում լինելու երաշխավոր: Եվ դրա համար նրանք հատկապես «Իմ քայլը» դաշինիքի պատգամավորության թեկնածուներին առաջարկում են իրենց ծառայությունները՝ ապահովագրելով ապագան: Սակայն նույն աղբյուրների պնդմամբ` «Իմ քայլը» դաշինիքի մի շարք թեկնածուներ պարզապես մերժել են ՀՀԿ նախկին «տասովչիկներին»` արգելելով անգամ մտնել շտաբներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր