1637 դիտում
11:32 04-12-2018
Նոր կառավարությունը պետք է փոխի իր վերաբերմունքն այլակարծության նկատմամբ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հուսով եմ՝ մոտակա 5 տարում Հայաստանը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը: Անկախ նրանից, թե ինչպիսի իշխանություն է դա լինելու, շատ ցանկալի է, որ նոր իշխանափոխություններ, նոր արտահերթ ընտրություններ, առավել ևս՝ ոստիկանական գնդի վրա նոր հարձակումներ կամ սահմանային նոր բախումներ չլինեն: Իհարկե, չեն արդարանա քաղաքացիների մեծ մասի սպասումները՝ կապված իրենց սոցիալական վիճակի բարելավման հետ: Դա անխուսափելիորեն կբերի որոշ հիասթափության: Բայց հիասթափության աստիճանը չի լինի այնքան բարձր, որ նորից բերի իշխանության նկատմամբ ատելության և համընդհանուր մերժողականության:
Այդ չափավոր լավատեսության պատճառն այն է, որ նոր իշխանության բարի մտադրությունների վերաբերյալ այսօր կասկածներ չկան: Համենայնդեպս, այդպես է երևում, եթե իրավիճակին նայես անաչառ, չնախապաշարված հայացքով: Սխալներ, այո, արվել և դեռ շատ են արվելու: Սխալների գլխավոր պատճառը հույզերի ազդեցության տակ որոշումներ ընդունելն է, հայտարարություններ անելը, գնահատականներ տալը: Մասնավորապես, նոր կառավարությունը պետք է փոխի իր վերաբերմունքն այլակարծության նկատմամբ:
Պետք չէ այդ աստիճանի սուր ընկալել ցանկացած քննադատություն: Եթե, ենթադրենք, որևէ մեկը Ղարաբաղի խնդրի վերաբերյալ կարծիք է հայտնում, որը չի համընկնում պաշտոնական տեսակետի հետ, եթե անգամ այդ կարծիքը շատ սխալ է և միանգամայն անընդունելի, դա դեռ չի նշանակում, որ կարծիք հայտնողը դավաճան է, օտար պետությունների ազդեցության գործակալ է, և այդ անձնավորությամբ պարտադիր պետք է զբաղվի ԱԱԾ-ն: Իսկ գուցե այդ մարդը պարզապես սխալվում է, մոլորության մեջ է կամ ինչ-որ անձնական խնդիր ունի:
Այս հոդվածն, օրինակ, կարդալու է, ենթադրենք, 1000 հոգի, կեսին այն դուր կգա, կեսին՝ ոչ: Այդ երկրորդ կեսից մի քանի հոգի գուցե ջղային մեկնաբանություններ գրեն: Հետո՞ ինչ: Ի՞նչ մի արտառոց կամ զարմանալի բան կա: Եվ մի՞թե իմ գրածը չհավանած 500 հոգին, ներառյալ «ջղային» մի քանիսը, իմ անձնական թշնամիներն են: Բացարձակապես այդպես չեմ մտածում՝ ուղղակի նրանք կյանքի մասին այլ պատկերացումներ ունեն: Եվ ես առնվազն անխոհեմ կլինեմ, եթե ամեն երկու րոպեն մտնեմ համացանց և ստուգեմ, թե քանի հոգի է ինձ հավանել, քանիսը՝ ոչ: Առավել ևս անիրատես կլինեմ, եթե ակնկալեմ, որ 10 միլիոն հայությունն ամեն օր իմ գրածների տակ «բութի» նշան դնի»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1138 դիտում
21:38 13-11-2024
Թրամփը չի փոխի ԱՄՆ-ի հիմնարար վերաբերմունքն Ուկրաինայի նկատմամբ․ Լավրով
2262 դիտում
09:25 23-05-2019
«Իմ քայլը» ՍԴ դատավորի թեկնածուի նկատմամբ իր բացասական վերաբերմունքն անուղղակի ի ցույց է դրել․ «Ժողովուրդ»
721 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2308 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»