2265 դիտում
09:25 23-05-2019
«Իմ քայլը» ՍԴ դատավորի թեկնածուի նկատմամբ իր բացասական վերաբերմունքն անուղղակի ի ցույց է դրել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի պաշտոնում ԱԺ է ներկայացրել իրավագետ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, սակայն խորհրդարանական մեծամասնությունը պատրաստվում է մերժել նաև նրան՝ ՍԴ դատավորի թափուր պաշտոնում ցանկանալով տեսնել «Մարտի 1»-ի գործով զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանին:
Երեկ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը Վաղարշյանի թեկնածության հանդեպ իր բացասական վերաբերմունքն անուղղակի ի ցույց է դրել նաև նրա հետ հանդիպման ժամանակ: 88 հոգանոց խմբակցությունից ընդամենը 13 հոգի է մասնակցել այդ հանդիպմանը, ընդ որում՝ ներկա չեն եղել ոչ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ոչ էլ քարտուղար Հակոբ Սիմիդյանը:
«Իմ քայլը» խմբակցությունից հանդիպմանը ներկա պատգամավորներից Մարիա Կարապետյանը գործընկերների բացակայությունը պայմանավորեց զուգահեռ այլ նիստեր լինելու և լարված աշխատանքի հանգամանքով:
Ամեն դեպքում, նկատենք՝ թեև խմբակցությունը պաշտոնապես որոշում չի կայացրել, բայց ակնհայտ է՝ դեմ է քվեարկելու նաև այս թեկնածուին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1637 դիտում
11:32 04-12-2018
Նոր կառավարությունը պետք է փոխի իր վերաբերմունքն այլակարծության նկատմամբ․ «Առավոտ»
1138 դիտում
21:38 13-11-2024
Թրամփը չի փոխի ԱՄՆ-ի հիմնարար վերաբերմունքն Ուկրաինայի նկատմամբ․ Լավրով
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2308 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»