4994 դիտում
14:09 04-12-2018
Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Արփինե Հովհաննիսյանի գրառման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել Ազգայի ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի գրառման վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԺ փոխնախագահի ներկայացրած «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
«ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի` Ֆեյսբուք սոցցանցում տարածած «Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք» վերնագրով գրառման կապակցությամբ հայտնում ենք, որ նրա ներկայացրած «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Դատախազությունը ստուգել է մերժման օրինականությունը: Արփինե Հովհաննիսյանն ազատ է բողոքարկելու մերժման մասին որոշումը:
Ինչ վերաբերում է ԱԺ ընտրությունների քարոզարշավին ոստիկանության միջամտելու վերաբերյալ Արփինե Հովհաննիսյանի գրառմանը, ապա հայտնենք, որ այն ստահոդ է և պայմանավորված քարոզարշավի տրամաբանությամբ: Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, չի մասնակցում քաղաքական գործընթացներին և հստակ իրականացնում է բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու իր պարտականությունը»,- ասված է ՀՀ ոստիկանությա ներկայացրած պարզաբանման մեջ:
ՀՀ Ազգայի ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել, որում նշվում է, որ հանրապետականի համակիրներին, շտաբային աշխատանք կատարողներին և նրանց մտերիմներին հայտնում են, որ եթե ՀՀԿ-ն կոնկրետ տեղամասում 10 ձայնից ավելի հավաքեց` խնդիր կունենան, իսկ որոշ անձանց ստիպում են մինչև ընտրության օրը ժամանակավոր լքել հանրապետությունը:
Նմանատիպ նյութեր
8487 դիտում
09:00 13-08-2015
Արփինե Հովհաննիսյանի լոբբինգով անձամբ Հովիկ Աբրահամյանն է զբաղվում. «Ժողովուրդ»
4461 դիտում
09:21 19-08-2015
Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու հեռանկարն այս պահին գրեթե զրոյական է դարձել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
988 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
751 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1009 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ