1245 դիտում
20:12 04-12-2018
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանին և Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարետ Ֆարնուորթին և Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Միացյալ Թագավորության հովանավորությամբ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ընթացքն ու զարգացման հեռանկարները:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը դրական է գնահատել կատարված աշխատանքը և հույս հայտնել, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի: Դավիթ Տոնոյանը նշել է, որ անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ կրթական ծրագրերի կատարելագործման և մեթոդաբանության ամրապնդման հարցերի վրա, ինչպես նաև հիմք ընդունելով «համազգեստով քաղաքացի» հայեցակարգը՝ քայլեր ձեռնարկել զինծառայողների քաղաքական իրավունքների իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Կարևորվել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնին փորձագիտական օժանդակության տրամադրումը, այդ թվում նաև՝ պաշտպանական ոլորտը կանոնակարգող օրենսդրական նախաձեռնությունների սոցիալական ազդեցության գնահատման կարողությունների զարգացման մասով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1135 դիտում
15:58 09-04-2019
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին
1281 դիտում
16:24 19-07-2019
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»